ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի առաջադրվի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի առաջադրվի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում
21.10.2019 | 21:24

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի թեկնածուներից մեկը համարվող Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի առաջադրվի դեկտեմբերին կայանալիք պատրիարքական ընտրություններում:

«Ներկա պայմաններում, երբ խախտված են շուրջ 10 սրբազան եպիսկոպոսների իրավունքները և ջնջված են նրանց թեկնածու լինելու հնարավորությունները, ես հարմար կնկատեմ, ի զորակցություն նրանց, նույնպես չներկայանալ իբրև թեկնածու: Ուղեցույցի սահմանափակումը պատրիարքարանի ապագայի համար վտանգ է ներկայացնում», - իր նամակում նշել է Գարեգին Բեքչյանը՝ մյուս երկու թեկնածուների հորդորելով ևս չառաջադրվել՝ հանուն հավասարության և արդարության:


Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի չառաջադրվելու որոշմամբ պատրիարքի աթոռի համար երկու թեկնածու կպայքարի՝ ներկայիս պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ